«Հրապարակ».Արմեն Աշոտյանն այլևս չի ուզում լինել կառավարությունում
Հայկական Մամուլ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այլևս չի ուզում լինել կառավարությունում, այլ ցանկանում է վերադառնալ օրենսդիր աշխատանքի՝ լինել Աժ պատգամավոր: Բայց ոչ շարքային:
Ըստ որոշ տեղեկությունների, Աշոտյանը ցանկանում է զբաղեցնել Եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Սակայն ավելի հավանական է, որ Աշոտյանը չի բավարարվի նման փոքր պաշտոնով և հնարավոր է զբաղեցնի Աժ նախագահի պաշտոնը: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ նաև դրանով է բացատրվում այն փաստը, որ Աշոտյանը ոչ միայն ընդգրկվեց ՀՀԿ գործադիր մարմնում, այլև դարձավ ՀՀԿ փոխնախագահ: Ներկայիս Աժ նախագահ Սամվել Նիկոյանը, ով ՀՀԿ հնաբնակներից է, ՀՀԿ փոխնախագահ չէ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ