«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը փորձում է ազդեցություն ունենալ ՀՀԿ-ում
Հայկական Մամուլ
ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը փորձում է Հանրապետական կուսակցությունում կադրային նշանակումների վրա ազդեցություն ունենալ:
Նա փորձում է իր մերձավորների կարիերային նպաստել նաև ներկայիս կարգավիճակում: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նա ջանք չի խնայել, որ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ նշանակվի իրավական հարցերով իր նախկին օգնական Արփինե Հովհաննիսյանը, որը ՀՀԿ ցուցակում անցողիկ տեղ է զբաղեցնում (40-րդն է): Սակայն ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին դա, բնականաբար, դուր չի եկել, և վերջինս բավականին տհաճ խոսակցություն է ունեցել Արգամիչի հետ, ինչի արդյունքում Նաղդալյանն էլ կշարունակի ղեկավարել տիկնանց խորհուրդը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ