«Ժողովուրդ». Արամ Հարությունյանը դժգոհել է, որ ինքը չկա ՀՀԿ-ի ցուցակում
Հայկական Մամուլ
Ըստ տարածված լուրերի, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ Բուլկին, իր մտերմիկ շրջապատում վերջերս դժգոհել է այն փաստից, որ ինքը չկա ՀՀԿ-ի համամասնական ցուցակում:
Ի պատասխան՝ Հարությունյանի մտերիմներից մեկն ասել է. «Ինչի՞ց ես դժգոհում, գնա, հանգիստ փողերդ ծախսի: Որ թարսվես, կբռնեն կդատեն: Մարգարի օրինակը վկա»: Իսկ,որ Արամ Հարությունյանին դատելու առիթներ շատ կան, դա վաղուց հայտնի ճշմարտություն է:
«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել նախարարից, սակայն վերջինս համառորեն չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ