«Երկիր». Վախենալու ոչ մի բան չկա, անձնագրի սերիան պետք է, որ հետո մեզ մոտ համեմատենք. ՀՀԿ-ական
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ն հաշվառում է իրականացնում. համենայնդեպս երեկ այսպես վստահեցրել է ՀՀԿ-ական երիտասարդ աղջիկը «Երկիր»-ի թղթակցին: Նախ նա ներկայացել է, որ ՀՀԿ-ից է և հետաքրքրվել, թե արդյո՞ք ՀՀԿ-ի օգտին է քվեարկելու իր զրուցակիցը: Եթե այո, ապա պետք է ասի անձնագրի սերիան և հեռախոսահամարը:
«Վախենալու ոչ մի բան չկա, անձնագրի սերիան պետք է, որ հետո մեզ մոտ համեմատենք»,- հանգստացրել է ՀՀԿ-ականը:
Աժ ՀՀԿ խմբակցության ղեղավար Գալուստ Սահակյանը թերթի հետ զրույցում նշել է, որ կողմ են այն հաշվառմանը, երբ հայտնում ես` քվեարկելու ես կուսակցության օգտին, թե ոչ: «Մենq` ես ինքս էլ, պահանջում ենք այն մարդկանց անուն-ազգանունները, ովքեր քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին»,- նշել է նա: Սահակյանն անձնագրի սերիան պահանջելն անիմաստ բան է համարում. «Այդպես անում էին ՀՀՇ-ի ժամանակ, երբ ժողովուրդը սովոր չէր և մտածում էր, որ եթե անձնագրի սերիան գրել են, ապա քվեարկել չի կարող: Հիմա ժողովուրդն այնքան է քվեարկել, որ անձնագրի սերիան ուզելը ոչ միայն անիմաստ, այլև աննորմալ գործընթաց է»,- վստահեցրել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ