Այսօր Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր գերմանացի կոմպոզիտոր, երաժշտության պատմության մեջ մեծագույն երգահաններից, բարոկկո դարաշրջանի պոլիֆոնիայի վարպետ Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրն է: Բախը ծնվել է1685-ի մարտի 21-ին: Կյանքի ընթացքում գրել է 1000-ից ավել ստեղծագործություններ:
Սեբաստիան Բախը ջութակի դասեր է ստացել հորից, միաժամանակ երգել դպրոցական երգչախմբում: 9 տարեկանում որբացել է, և նրա դաստիարակությամբ ու երաժշտական կրթությամբ զբաղվել է ավագ եղբայրը՝ Քրիստոֆը:
1700 թ-ին Բախն ավարտել է Օրդրուֆի, 1703 թ-ին՝ Լյունեբուրգի գիմնազիաները: Վաղ հասակից Բախը նվագել է երգեհոն, ջութակ, ուսումնասիրել և յուրացրել է եվրոպական երաժշտարվեստի տարբեր ոճեր: Եղել է պալատական ջութակահար, եկեղեցու երգեհոնահար, ղեկավարել երգչախումբ:
Բացառությամբ օպերայի՝ Բախը գրել է տարբեր ժանրերի 1000-ից ավելի երկեր՝ խոշոր վոկալ-սիմֆոնիկ, քնարափիլիսոփայական բովանդակությամբ կանտատներ, պասսիոններ, մեսսաներ, օրատորիաներ, պատարագներ: Ստեղծել է նաև գործիքային երաժշտություն:Նա առաջինն է ստեղծել կոնցերտներ 1, 2, 3 և 4 կլավեսինի համար՝ նվագախմբի հետ:
Կյանքի վերջին տարիներին անհաջող վիրահատությունից հետո կորցրել է տեսողությունը, սակայն շարունակել է ստեղծագործել: Բախը մահացել է 1750 թվականի հուլիսի 28-ին:
Նրա մահից հետո իր երաժշտությունը գրեթե մոռացավել էր, անհետացել է նաև գերեզմանը:
Բախի ստեղծագործությունները, նորից բացահայտվել է XIX դարում՝ ռոմանտիկ երգահանների, մասնավորապես՝ Ֆելիքս Մենդելսոնի կողմից:
Մեծ կոնպոզիտորի մանկավարժական ստեղծագործությունները չեն կորցրել իրենց նշանակությունն առ այսօր:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը