Հոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույց Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Սամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը» Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել են Սամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանը Պուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգը ԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունը Բացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է iPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունը Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգը Արթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնից 

Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից Թուրքիայի դեմ դատ բացելու քայլը արժանի է ամենայն գնահատանքի

Հասարակություն

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյան. 

«Պոլսո Հայոց պատրիարքարանի և պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից Թուրքիայի կառավարության դեմ դատ բացելու համարձակ քայլը, որով պահանջում են վերադարձնել պատմական նշանակություն ունեցող հայկական կալվածքները, արժանի է ամենայն գնահատանքի:

Թուրք պաշտոնատարները, ըստ սովորության, թշնամաբար են վերաբերվում նման դատերին և մեծ ճնշում են գործադրում դատավորների վրա, որպեսզի նրանք մերժեն փոքրամասնությունների կողմից բերված գույքային հայցերը՝ չափազանց դժվարեցնելով, եթե ոչ անհնար դարձնելով, նմանատիպ դատավարություններում նրանց հաղթանակը: Այնուամենայնիվ, սա անհրաժեշտ առաջին քայլ է, որը հնարավորություն կտա բողոքարկել Թուրքիայի դատարանի ակնկալվող բացասական վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ հայցվորն ունի արդար դատավարության շատ ավելի մեծ հնարավորություն:

Մարտի 14-ին Պատրիարքարանի կողմից ներկայացված դատի պահանջն է վերադարձնել Կարինում (Էրզրումում) գտնվող Սանասարյան վարժարանին պատկանող հայկական կալվածքները, որոնք թուրքական իշխանությունները առգրավել են 1915թ. ցեղասպանությունից հետո: Վարժարանի՝ այժմ տասնյակ միլիոն դոլար արժեցող թանկարժեք կալվածքները ներառում են Կարինում գտնվող ինը հողակտոր, Աղվերեն գյուղում պարտեզով տունը և հսկայական հողը, Գեզ գյուղում երկու հողակտոր և Կոստանդնուպոլիսի (Ստամբուլ) կենտրոնում գտնվող մեծ առևտրի կենտրոնը:

Սանասարյան վարժարանը հիմնադրվել է 1881թ. վրացահայ մեծահարուստ գործարար Մկրտիչ Սանասարյանի խոշոր նվիրատվության շնորհիվ, ով հաստատվել էր Սանկտ Պետերբուրգում: 1800-ականների վերջերին առատաձեռն բարերարը վարժարանին նվիրաբերեց հավելյալ կալվածքներ:

Մինչ 1915թ. Սանասարյան վարժարանը զգալի դերակատարում է ունեցել Հայոց ազգային զարթոնքի վերելքի հարցում: Այն եվրոպական ոճի հումանիտար գիտությունների դպրոց էր, որի նպատակն էր հատկապես պատրաստել տարբեր ոլորտների մանկավարժներ և մասնագետներ, ովքեր կաջակցեին արևմտյան Հայաստանի տնտեսական զարգացմանը: Իր կարճատև գոյության ընթացքում վարժարանը տվեց հարյուրավոր շրջանավարտներ՝ այդ թվում այնպիսիներ, ովքեր մեծ պաշտոններ զբաղեցրեցին: 1918թ. Միացյալ Նահանգներում Հայաստանի առաջին հանրապետության դեսպան Արմեն Գարոն եղել է Սանասարյան վարժարանի սան:

Կարին քաղաքը կարևոր կենտրոն էր Հայ հեղափոխական դաշնակցության և նրա ղեկավարների գործողությունների համար, ովքեր բնակություն էին հաստատել այնտեղ մինչև 1915թ.: ՀՅԴ-ի հիմնադիրներից մեկը՝ Ռոստոմը, նշանակվեց Կարինի դպրոցական համակարգի վերակացու, որը ներառում էր Սանասարյան վարժարանը:

1914թ. կայացած ՀՅԴ կուսակցության ճակատագրական 8-րդ ընդհանուր ժողովի որոշ հանդիպումներ կայացել են Սանասարյան վարժարանի հողատարածքում: Ժողովն ընդհատվեց առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկով: Երիտթուրքերի ղեկավարությունը Կարին ուղարկեց բարձրաստիճան պատվիրակություն Հայոց ցեղասպանության ծրագրողներից մեկի՝ Բեհաէդդին Շաքիրի գլխավորությամբ, որպեսզի ճնշում գործադրեն ՀՅԴ-ի վրա համագործակցելու թուրքական կառավարության հետ պատերազմական գործողություններում: ՀՅԴ-ն մերժեց խնդրանքը: Վարժարանը փակվեց 1915թ. սկզբին, իսկ ամբողջ ուսուցչական կազմն ու ուսանողներից շատերը սպանվեցին ցեղասպանության ժամանակ: Շաքիրը սպանվեց հայ վրիժառուների ձեռքերով 1922թ. Բեռլինում:

Ճակատագրի հեգնանքով, մի քանի տարի հետո, Կարինը հայ ակտիվիստների օջախից վերածվեց թուրքական ազգայնամոլների կենտրոնի, որտեղ 1919թ. Քեմալ Աթաթուրքը գումարեց պատմական Էրզրումի համագումարը: Ներկայումս, Սանասարյան վարժարանը թուրքական թանգարան է:

Անդրադառնալով դատավարությանը' Հայոց պատրիարքարանի դատապաշտպան Ալի Էլբեյօղլուին «Hurriyet» թերթին ասել է. «Սանասարյան հիմնադրամը նվիրաբերվել է Պատրիարքարանին բարերար Մկրտիչ Սանասարյանի կողմից 1880-ականներին: Սանասարյան հիմնադրամի խնամակալությունն ու տնօրինումն օրենքով պատկանում է Պատրիարքարանին… Մենք չենք պատրաստվում բավարարվել պատմական շենքերի վերադարձմամբ: Մենք պատրաստվում ենք պահանջել փոխհատուցում կառավարության Հիմնադրամների գլխավոր տնօրինությունից 1936–ից ի վեր Պատրարքարանի կրած վնասների համար»:

Այս տարվա սկզբում, Հայոց պատրիարքարանը առանձին հայց ներկայացրեց Հիմնադրամների գլխավոր տնօրինություն, որով պահանջում էր վերադարձնել Ստամբուլում գտնվող Սանասարյան առևտրի կենտրոնը (խան): Թեև դատարանը ժամանակավոր արգելանք դրեց, սառեցնելով շենքի տնօրինման հետ կապված բոլոր գործարքները, Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը հայտարարեց, որ չի ենթարկվի դատարանի հրամանին: Պատրիարքարանի դատապաշտպան Էլբեյօղլուին պատասխանեց՝ «Սա հակասում է բոլոր միջազգային իրավական նորմերին, ինչպես նաև Լոզանի պայմանագրին: Պատրիարքարանին պատկանում է գույքի իրավունքները», հայտնում է «Hurriyet»-ը:

Անցյալում, երբ ես Պատրիարքարանին քննադատեցի ազգային շահերի դեմ հայտարարություններ կատարելու համար, ինձ մեղադրեցին, որ ամբողջությամբ չեմ գնահատում այն առանձնահատուկ պայմանները, որում ապրում են հայերը Թուրքիայում և ինձ թելադրեցին ավելի ըմբռնումով մոտենալ, որ նրանք, ըստ էության, Թուրքիայի կառավարության պատանդներն են: Քանի որ այս հոդվածում ես գովաբանում եմ Պատրիարքարանի կողմից ձեռնարկված դատական գործողությունը, վախենում եմ, որ իմ գովասանքն էլ կարող է նույնքան անհանգստություն պատճառել Թուրքիայում ապրող որոշ հայերի: Ես պարզապես փորձում եմ լինել արդար և անաչառ, քննադատում կամ գովաբանում եմ կախված իրավիճակի հանգմանքներից»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելը
Ամենադիտված