Պարզվել են Իրանից Հայաստան մեկնող ավտոբուսի զոհերի և վիրավորների անունները
Հասարակություն
Պարզվել են Իրանից Հայաստան մեկնող ավտոբուսի զոհերի և վիրավորների անունները: Hyeli.net-ի փոխանցմամբ վթարից մահացել են Դենիս Սեթաղայանը, Անդրանիկ Ղարիբյանը և Առաշ Վահդաթը: Վթարին զոհ դարձած երեք անձանցից երկուսը հայեր են:
Պարզվել են նաև ավտոբուսի հայ ուղևորների անունները՝ Հակոբ Մարտիրոսյան,Ստեփանոս Պետրոսյան, Մարինա Պետրոսյան, Մարո Պողոսյան,Անդրանիկ Ղարիբյան, Դենիս Սեթաղայան, Հենրիկ Բարսեղյան, Արթյուն Բարսեղյան, Անի Փափասօղլի, Ալինա Մուրադյան, Լիանա Բարսեղյան, Բենիամին (Միքայել) Աղամալյան:
Վթարի հետևանքով վիրավորված հայերի առողջական վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ վթարի էր ենթարկվել Իրանից Հայաստան մեկնող ավտոբուսը, որի ուղևորների մեծ մասը իրանցիներ են եղել: Պատահարը տեղի էր ունեցել Իրանի տարածքում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը