Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն ՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի 10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ Երևանում Փաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք» Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում Վարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպան Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր Գրիգորյանին Միրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասին Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել Նոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի Գալյան Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի Իսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել են 

«Չորրորդ Ինքնիշխանության» հարցերին պատասխանել է Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը

Հայկական Մամուլ

«ՉԻ» հարցերին պատասխանել է Մհեր Սեդրակյանը' Թոխմախի Մհերը 

- Պարոն Սեդրակյան, վերջին անգամ դուք ԱԺ-ում հայտնվել եք 1995 թվականին եւ պատգամավոր եք աշխատել մինչեւ 1999 թվականը: 13 տարի անց դուք կրկին փորձելու եք վերադառնալ Ազգային ժողով: Ինչը ձեզ դրդեց նորից ցանկություն հայտնել լինել Ազգային ժողովում:

- Ցանկությունը եղավ այսպես. այս տարիների ընթացքում եղան պատգամավորներ, որոնք ընտրվեցին, գնացին, մոռացան' իրենք մեզ, մենք' իրանց: Հետո էղավ պահ, որ ես արդեն չեմ աշխատում, բայց իմ այն տարիքն է, որ պետք է աշխատել: Ընկերներ կան, ինչպես նաեւ ժողովրդի մի հատվածը, չի կարող ամբողջ համայնքն ինձ ընդունել, սիրել ու հավատալ, բայց կա մի մասա, որը ընդունում է ինձ, հենց նրանք էլ առաջարկեցին մտածել պատգամավորության մասին: Նրանց առաջարկությամբ եւ իմ ցանկությամբ որոշեցի դառնալ պատգամավոր, որպեսզի կարողանամ իմ համայնքի, իմ ժողովրդի շահերը կամ նրանց հուզող խնդիրները բարձրացնել խորհրդարանում: Եթե ժողովրդի օգտին կամ վնաս օրինագծեր լինեն' համապատասխանաբար' կողմ կամ դեմ լինեմ: Որպես օբյեկտիվ մարդ' որոշեցի դառնալ պատգամավոր:

- Դուք ՀՀԿ անդամ եք, հետեւաբար քաղաքական պատասխանատվություն եք կրում նաեւ այդ ուժի գործունեության համար: Ձեր օբյեկտիվությունը ինչպե՞ս եք պատկերացնում այդ քաղաքական ուժի շրջանակներում:

- Ես չեմ պատկերացնում, որ ՀՀԿ-ն սխալ որոշումներ կայացնի, բայց եթե հանկարծ ես հասկանամ, որ ժողովրդի դեմ է արվում ինչ-որ բան, ես պատրաստ եմ կանգնել իմ ժողովրդի, իմ համայնքի բնակչի, իմ ընտրողի կողքին: Գիտեք, եթե ժողովուրդն ինձ վստահել է ու տվել է այդ հնարավորությունը, որ ես դառնամ Ազգային ժողովի պատգամավոր եւ պաշտպանեմ իր շահերը, բնականաբար, ես հենց ժողովրդի շահերը պիտի պաշտպանեմ, ոչ թե քաղաքական ուժի: Ես կբացատրեմ իմ կուսակցական ընկերներին, բոլորին կբացատրեմ, որ ճիշտը սա է: Ես չգիտեմ, ամեն մարդ ունի իր հասկացողությունը. իմ դեպքում ժողովրդականությունը մեծ է, եւ ես, բնականաբար, առաջին հերթին պահելու եմ ժողովրդի շահը: Չեմ վիճելու, չեմ կռվելու, բացատրելով, հասկացնելով եմ աշխատելու: Պահի տակ բոլորս էլ կարող է սխալ թույլ տանք, բայց եթե ես հասկանամ, որ ժողովրդի շահերին կպնող բան ա, կամ ժողովուրրդը պետք ա դժգոհի, ես չեմ սեղմի այդ կոճակը: Հասկացել եմ, որ չի կարելի ժողովրդին նեղացնել, մանավանդ որ ինքն է քեզ լիազորում, դու որպես ժողովրդի ներկայացուցիչ ես արդեն գնում Ազգային ժողով:

- Դուք ասացիք, որ չի կարելի ժողովրդին նեղացնել, բայց կոնկրետ Մհեր Սեդրակյան անձնավորությունը մշտապես ներգրավված է եղել ընտրական գործընթացներում եւ չեմ կարող ժխտել, որ ձեր անունը կապվել է ընտրախախտում, ծեծուջարդ, բռնություն երեւույթների հետ: Այս անգամ ձեզանից նման պահվածք էլի ենք ակնկալելու, թե՞ դուք փոխվել եք այս տարիների ընթացքում:

- (Երկար ծիծաղում է-հեղ.) Նման ասեկոսեներ եղել են, ես էլ եմ շատ լսել: Բայց չի կարելի համարել, որ դրանք բոլորը իրականություն են: Աղվեսի դունչը երբ չի հասնում խաղողին, ասում ա' խակ ա: Ես միշտ եղել եմ ՀՀԿ ներկայացուցիչ: Եթե իրանք կարողանային ինձ հաղթել…(խոսքը այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասին է-հեղ.) իմ հարգանքը, իմ հարաբերությունները այս համայնքի բնակիչների հետ միշտ բարձր մակարդակի վրա է եղել: Ես ղեկավար եմ եղել, շատ մարդկանց օգնել եմ, բազմաթիվ մարդիկ իմ ասած խոսքը ընդունել են: Հաղթանակներն այս ձեւով են եղել: Պարզ ա, եթե մարդը առիթն օգտագործում է, եւ մեկ-մեկ էլ ուզում է քեզ վիրավորած լինի…գիտեք, ես թույլ չեմ տա, որ ինձ վիրավորեն: Այդպիսի փորձ անողներին ես իրանց տեղն եմ դնում, իսկ դա իրենք կապում են ընտրության հետ եւ քննադատում են: Ոչ: Ես ինքս ինձ հարգում եմ եւ թույլ չեմ տվել ու չեմ տա, որ որեւէ մեկն ինձ նեղացնի: Իսկ դա չի նշանակում, որ ես չգիտեմ ինչ եմ: Իմ անձը նեղացնում եք, ես ձեզ պատասխան եմ տալիս, հետո ստացվում է, որ ես մեկին ճնշեցի, որ ընտրակեղծիք անի: Բնական է, մենք էլ կարող ենք մի քիչ անուշադիր լինել եւ տեղերում կեղծիքներ անողներ հայտնվեն: Այս անգամ ես հատուկ հրավիրելու եմ շտաբի պետերին, հանձնաժողովի նախագահներին, մեր կուսակցական ընկերներին' մեր թաղի ՕԵԿ-ին, Դաշնակցությանը, Բարգավաճին, Հանրապետականին, Հայ ազգային կոնգրեսին…բոլորով նստելու ենք ու իրար տղամարդավարի խոստանանք, որ մի հատ ավելորդ բան չի լինելու: Գնանք մաքուր ընտրության. ով ինչ ձայն ունի' թող տանի էլի. ինչի՞ համար մենք մեր թաղեցիներով լավ կամ վատ լինենք: Մեկ ա, մեր ընկերներն ու վերադասները վերջում գնում են Ազգային ժողով, եւ իրենք իրար հետ ընկերություն, ախպերություն են անում, եւ վերջում մենք ենք մնում թշնամիներ: Դրա համար մի քիչ խելոք պետք է մտածել ու անենք ընենց, որ էդ ընտրությունները մեր հարաբերությունների վրա չազդեն: Մենք մնանք ընտրություններից հետո լավ ընկերներ ու թաղեցիներ: Այս անգամ էրեբունի համայնքի ընտրություններն այսպիսին են լինելու :

- Այս անգամ ասացիք, այսինքն' նախորդ անգամներին հակառակն է եղե՞լ:

- Էն ժամանակ հարաբերություններ չեն եղել, մթնոլորտն ուրիշ ա եղել: Լարված ենք եղել' բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էլ, թշնամաբար ենք միմյանց նկատմամբ տրամադրված եղել:

- Քաղաքական դաշտում ոչինչ չի փոխել. որտեղի՞ց ձեզ մոտ առաջացավ համերաշխության գաղափարը' այս կատաղի մրցապայքարի ժամանակ:

- Հանրապետության նախագահն ինքն է ասել' պետք է գնալ արդար եւ ազնիվ ընտրության: Մենք էլ հասկանում ենք' ճիշտը դա է: Չի կարելի ընտրություններով մի ամբողջ թաղի պահել լարված վիճակում' էս թաղն էն թաղի հետ կռվի, էս կուսակցությունը' էն կուսակցության հետ: Հանրապետության նախագահը հրահանգել է, որ մաքուր արդար ընտրություն անցկացվի, որպեսզի միջազգային հանրությունն էլ մեզ ճիշտ ընկալի: Շատ անգամ է մեր պետությունը վարկաբեկվել, բայց քանի որ ուզում ենք մենք մեր դիրքրեը ամրացնել Եվրոխորհրդարանում եւ ամբողջ աշխարհում, պետք է մի անգամ նորմալ, ցիվիլ ընտրություն անենք:

- Ցիվիլ ընտրության մասին եք խոսում: Մինչդեռ օրեր առաջ, մեղմ ասած, ձեր ոչ ցիվիլ պահվածքի ականատեսը դարձանք: Լրագրողին անպատվել էիք միայն այն բանի համար, որ նա ձեզ փորձել էր լուսանկարել:

- Փողոցում, փողոցում:

- Այո' փողոցում: Եվ ի՞նչ…- Դեռ մայթն էլ չէի հասցրել անցնել: Ճիշտ է, միջադեպ եղել է: Ես հարգում եմ բոլոր լրագրողներին, բայց բաներ կան, որ ազդում է մարդու նյարդերի վրա: Օրինակ, ես ունեմ թշնամիներ,ինձ հետ դեպք է պատահել ու բոլորդ էլ գիտեք: Բոլորդ գիտեք, թե 8 տարի առաջ ինչ պատահեց ինձ հետ: Մեկ էլ կանգնած ես փողոցում, մեկը ապարատը պահել ա վրադ, ինչ-որ մեկը, ու մի երեսուն վայրկյանի չափ նկարում է: Քիչ է մնում քեզ ասի' հլը գլուխդ մի հատ սենց թեքի աջ, որ լավ նկար դուրս գա: Ճիշտն ասած, սկզբում ես ձայն չհանեցի, ասացի նկարում ա' թող նկարի: Բայց որ ապարատը երկար պահեց վրաս' ես ներվայնացա: Կարող եմ չէ մտածել, որ նկարում են ինձ, որ հետո նկարս տան քիլլերներին: Որովհետեւ դեպք է եղել ինձ հետ ու էդ դեպքը մինչեւ օրս չի բացահայտվել, եւ ես շատ մտավախություններ ունեմ: Դրանից հետո, երբ ասում եմ' ո՞վ ես, ի՞նչ ես անում, մոտենում է լրագրողը եւ դիկտաֆոնը բերանս մտցնելով, սկսում է հարցեր տալ: Ճիշտ է, ասել եմ՝ գնա հորդ նկարի: Ես հունից դուրս եկա: Սա լրագրողի դեմ չի եղել, որովհետեւ ես հարգում եմ լրագրողի մասնագիտությունը եւ լրագրողներին: Ես էլ եմ դեմ, որ լրագրողներին նեղացնեն եւ վիրավորեն, բռնության ենթարկեն, ծեծեն: Բայց լրագրողն էլ իր չափը պետք է ճանաչի: Լրագրողները միշտ իմ նկատմամբ վատ են տրամադրված, մտածում են, թե ես չգիտեմ ով եմ: Հենց շփվում են հետս, ասում են' այ մարդ, էդ մարդը նորմալ մարդ ա, ինչի՞ էինք մենք տենց վատը մտածում նրա մասին: Էդ կողմից Գագիկ Շամշյանը լավ է. էնպես է նկարում, որ ոչ էլ իմանում ես' նկարել ա: Գագիկ Շամշյանը թաքուն է նկարում, իսկ սա եկել ա րոպեներով ապարատը պահել ա վրաս: Ուրեմն' ձեզ ասեմ, որ իրենց նպատակն ինձ նկարելը չէր, նպատակն ինձ պրովոկացիայի ենթարկելն էր: Լրագրության մեջ էլ պետք է արհեստավարժ լինես, նկարելու մեջ էլ, ամեն ինչի մեջ էլ արհեստավարժ լինելը լավ է: Ենթարկվեցի պրովոկացիայի: Իրենց նպատակն էլ հենց դա էր:

- Ի՞նչ կարգախոսով եք գնում ընտրության:

- Ես կարգախոս չունեմ: Ինձ այս համայնքում բոլորը ճանաչում են: Իմ ժողովուրդն է' կընտրեն-չեն ընտրի, մեկ է, ես իրենց նեղին հասնում եմ ու կանգնած եմ իրենցից յուրաքանչյուրի համար:

- Կոնկրետ Էրեբունիում կարո՞ղ եք կանխատեսել, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կհավաքի:

- Ես չեմ կարող ասել, որովհետեւ պատկերն ինձ համար էլ դեռ պարզ չէ: Բայց այն, որ ՀՀԿ-ն պետք է կրի այստեղ, դրանում համոզված եմ:

- Ինչո՞ւ եք վստահ, որ ՀՀԿ-ն է հաղթելու: Եթե բռնություններ չեն լինելու, եթե կեղծիքներ չեն լինելու, ապա շատերը չեն հավատա ձեր ասածին:

- Դե այստեղ անձերի հարց կա: Կա Մհեր Սեդրակյան, կան այլ անուններ, որոնք այստեղ ներկայացնում են Հանրապետականը: Ես չեմ ասում, որ ես բոլորի կողմից շատ ընդունված եւ սիրելի դեմք եմ, բայց մեծամասնությունը տեսել է իմ հարգանքը եւ վստահում է ինձ: Ինձ թվում է՝ հարգանքը մեծ գործոն է:

- Դուք չկաք ՀՀԿ համամասնական ցուցակում. ի±նչն է ձեզ ստիպելու աշխատել այդ ցուցակի համար, հատկապես որ այդ ցուցակն առանձնապես հաջող չէ:

- Ճիշտն ասած, արդեն կամ ցուցակում, բայց չգիտեմ, թե որ տեղում եմ: Համ էլ այստեղ խոսում է մեր ընկերության եւ գաղափարի գործոնը: Մենք հարգում ենք մեր նախագահին, ինքը ոնց ասի, այդպես էլ անելու ենք: Ո՞նց կարող ենք չանել:

- Ինքն ասել է ցիվիլ ընտրություններ: Ցիվիլ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն կարո՞ղ է հաղթող ճանաչվել:

- Աշխատելու ենք, որ հաղթի: Ցիվիլ ընտրություն է լինելու, բայց միաժամանակ ասացի, որ մեր ֆակտորն էլ է աշխատելու: Մեր խոսքն ընդունելու եւ հարգելու են: Անելու են այնպես, ինչպես ասելու ենք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհումՎարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպանԿոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր ԳրիգորյանինՄիրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասինԱրթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվելՆոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի ԳալյանՄիրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրիՎրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքըԻսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել ենԼրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցըՊապիկյան․ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներ կանՀնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր երկրներին հրավիրել է «Քաղաքակրթությունների երկխոսության» ֆորումինՅամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբՄեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն էՋրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից#ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՍլովենիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Միրզոյանն ու Կայզերը շարունակել են բանակցություններըՀամբարձում Մաթևոսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում և Telegram-ում Ես հստակ հարց եմ տալիս՝ ակնկալում եմ միանշանակ պատասխան՝ այո՞, թե՞ ոչ. Ֆարմանյանը՝ Առուստամյանին Ղազարյանը՝ Առուստամյանին․Ինչպե՞ս եք հասցրել կապ ունենալ կոռուպցիայի մեջ մեղադրված անձի հետԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըCOP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանմանՎարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելըՔենիայում Էբոլայի 9 դեպք է հաստատվել․ իշխանությունները հույս ունեն երկու ամսում վերահսկել բռնկումը ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ԱՄԷ ծառայությունների առևտրի և ներդրումների ազատականացման համաձայնագիրըԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել «Լիվերպուլի» 60 միլիոն ֆունտի խաղադրույքն արդարանում է․ Ժակեն տպավորում է իր խաղով Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. ՎարդեւանյանԵրևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել էԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համարՆույն անձանց միջև բռնության կրկնակի դեպքերը 2026-ի առաջին կիսամյակում հասել են 230-ի. ՆԳՆ նախարարԱվտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱրգենտինայում հաստատել են Բոլսոնարոյի սահմանային անցումը Ծավի խմելու ջրում սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել․ ԱՆՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը2023 թվականին շոգը ռեկորդային թվով մարդկանց կյանք է խլելՀերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք (տեսանյութ) Ստամբուլում շենք է փլուզվել․ փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսելil Giornale. Մելոնին կասեցրել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը մինչև ԱՄՆ ընտրություններըԱԺ-ն վավերացրել է ԱՄԷ-ի հետ ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդՀՀ-ում այսպիսի վատ տնտեսական առևտրային դինամիկա չի եղել. Կարապետյան (տեսանյութ) Ավտովթար Վանաձորում․ երկու «Opel»-ների բախման հետևանքով 19-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված