Ամառ-ձմեռ ժամային գոտիներ այլևս չեն լինի
Հասարակություն
Փետրվարին երկորրդ ընթերցմամբ «Ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարվեցին, ինչի արդյունքում ամառ-ձմեռ ժամային գոտիներ այլևս չեն լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց օրենքի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:
«Նախկինում մարտ ամսվա վերջին կիրակի օրը ժամերն առաջ էինք տալիս, իսկ հոկտեմբերի վերջին՝ հետ: Դա ժամանակի պահանջ էր, քանի որ 90-ականներին էլէկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կային: Մեկ ժամ բնական լույսը մարդկանց պետք էր»,- ասաց Կ. Աճեմյանը:
Հարցին, թե ինչու որոշեցին օրենքում փոփոխությունները կատարել հիմա, այն դեպքում երբ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ վաղուց չկան, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Վերջին երկու-երեք տարիներին խոսակցություններ կային, որ մարդիկ դժվարությամբ են ընտելանում ժամանակային փոփոխությանը: Որոշ մարդիկ առողջական խնդիրներ ունեն ճնշման հետ կապված, ինչը որոշ դժվարություններ է առաջացնում»: Պատգամավորի հավաստմամբ՝ օրենքը ոչ մի անհարմարություն չի բերի: «Ոչինչ չենք փոխում, պարզապես մնում ենք մեր բնական ժամային գոտում: Ոչ մի ժամային փոփոխությունների ստիպված չենք լինի հարմարվել»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը