Լուսնի էվոլյուցիան (տեսանյութ)
Հասարակություն
NASA ամերիկյան գործակալության մասնագետները ստեղծել են 3 րոպե տևողությամբ տեսանյութ լուսնի էվոլյուցիայի մասին: Այդ տեսանյութը ընդգրկում է լուսնի զարգացման 4.5 միլիարդ տարվա ընթացքը, այս մասին հաղորդում է infuture.ru-ը: Եթե մինչ այսօր կար կարծիք, որ լուսնի մակերևույթը միշտ եղել է սառը, ապա այս տեսանյութում բացահայտվում է, որ եղել է հակառակը:
Լուսինը իր երիտասարդ տարիներին ունեցել է բազմատեսակ մակերևույթ, եղել է ոչ թե մոխրագույն, այլ՝ բավականին ծաղկուն: Տեսանյութը արվել է Lunar Reconnaissance Orbiter –ի կողմից, առաքելության հազարերորդ օրը: Այն շատ հստակ ցույց է տալիս,թե ինչպես է լուսինը աստիճանաբար վերածվում մոխրագույն արբանյակի, ինչպիսին մենք ենք իրեն այժմ տեսնում: «Ի շնորհիվ Lunar Reconnaissance Orbiter, մենք շատ նոր բաներ իմացանք լուսնի զարգացման մասին և կարող ենք մանրակրկիտ ուսումնասիրման ենթարկել նրա յուրաքանչյուր խառնարանը» ,- ամերիկյան լրատվամիջոցների հետ զրույցում ասել է NASA-ի ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ