Հազարավոր մարդիկ դուրս են եկել Թեհրանի փողոցներ հակաամերիկյան ցույցերին մասնակցելու
Իրան
Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, այսօր հազարավոր մարդիկ դուրս են եկել Թեհրանի փողոցներ հակաամերիկյան ցույցերին մասնակցելու համար։ Ամեն տարի` նոյեմբերի 4–ին, իրանցիները դուրս են գալիս փողոցներ` նշելով 1979 թ-ին իրանցի ազգայնականների կողմից Իրանում ԱՄՆ–ի դեսպանության շենքի վրա հարձակվելու տարելիցը։
Իրանի իշխանությունները նախապես հայտարարել էին, որ ցույցերին հնարավոր է մասնակցեն երեք միլիոն մարդ։ Հիշեցնենք, որ իրանցի արմատականները 1979 թվականին հարձակվել էին Իրանում ԱՄՆ–ի դեսպանության շենքի վրա և շենքում գտնվող աշխատակիցներին պատանդ վերցրել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ