Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նոր բանաձևի նախագիծ է ներկայացվել ԱՄՆ Սենատ
ԱՄՆ
Հայամետ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Մարկ Քիրքը պաշտոնապես Սենատին են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցով նոր բանաձևի նախագիծը։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը։
Նոր բանաձևի նախագծին են միացել սենատորներ Բարբրա Բոքսերը, Մայքլ Բենետը, Դայան Ֆայնշտեյնը, Կառլ Լևինը, Ժոզեֆ Լիբերմանը, Ջեք Ռիդը և Շելդոն Ուայթհաուսը։ Նոր բանաձևի նախագծին աջակցելու ցանկություն է հայտնել ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի ղեկավար Չարլզ Շումերը։
«Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները միանա այն 19 երկրներին, ներառյալ՝ Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան և Եվրոմիությունը, որոնք Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած իրադարձությունները պաշտոնապես ճանաչել են որպես ցեղասպանություն», – ասել է սենատոր Մենենդեսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)