Տարոն Մարգարյանը, եթե սիրեր Երևանը, այսօր կլիներ Մաշտոցի պողոտայում. Երևանի նախկին քաղաքապետ
Հասարակություն
«Ինձ համար ամենացավոտ հարցը Երևանի հարցն է», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Վերջինիս խոսքերով՝ իր համար անտանելի էր Կարեն Կարապետյանի աշխատաոճը, իսկ Տարոն Մարգարյանն էլ, ըստ բանախոսի, ոչնչով չի տարբերվում նրանից:
«Քաղաքն ուղղակի կործանել են իրենք: Սկսած Աբովյան փողոցից՝ կանաչապատման նկատմամբ նման վերաբերմունքից և ամեն ինչից, ինչ կատարվում է այսօր Երևան քաղաքում: Տարոն Մարգարյանը, եթե սիրեր Երևանը, այսօր կլիներ Մաշտոցի պողոտայում այն երիտասարդների կողքին, ովքեր պայքարում են փոքրիկ պուրակի համար: Եթե սիրեին քաղաքը, այդ հարցն արդեն վաղուց լուծված կլիներ», - ասաց ՀԱԿ անդամը՝ հավելելով, որ այս հարցում ֆինանսական կամ այլ առումներով որևէ խնդիր չկա: «Կրկին ցույց են տալիս այն, որ ինչ ուզում են, այն էլ անում են», - նշեց Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը