Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսն ամուսնանում է թուրք միասեռականի հետ
Թուրքիա
Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոս Չարզ Ֆ. Հանթերը պատրաստվում է ամուսնանալ թուրք միասեռական երիտասարդ Ռամադան Չայսեվերի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Աքշամ» թերթը' նշելով, որ այս լուրը ցնցել է Թուրքիայում դիվանագիտական շրջանակներին:
Նշվում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը համաձայնություն է տվել այդ ամուսնությանը: Համասեռամոլների ամուսնությունը պետք է տեղի ունենա այս շաբաթվա վերջին ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում:
Թերթը գրում է, որ Չարլզն ու Ռամադանն անցյալ տարի ծանոթացել են Քըրըմ եկեղեցում տեղի ունեցած համերգի ժամանակ. Ռամադանը երգում էր այդ համերգին մասնակից երգչախմբում: Չայսեվերը դրանից հետո նույնիսկ սկսել է բնակվել ԱՄՆ-ի հյուպաոսի' Ստամբուլի Արնավութքյոյ թաղամասում գտնվող տանը: Չնայած պաշտոնական ամուսնությունը պետք է գրանցվի ԱՄՆ-ում, երջանիկ զույգը պատրաստվում է հարսանյաց հանդեսն անցկացնել դեկտեմբերի 20-ին Ստամբուլում:
Չարզ Ֆ.Հանթերը Ստամբուլում որպես ԱՄՆ-ի հյուպատոս սկսել է պաշտոնավարել 2013 թվականի սեպտեմբերից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)