Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ
Հասարակություն
Ներկայացնում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ.
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի կապակցությամբ:
Այս պայծառ տոնը թող ուրախություն և երջանկություն բերի յուրաքանչյուր քրդական ընտանիքի: Մաղթում եմ, որ գարնան ու զարթոնքի հետ իրականանան ձեր լավագույն իղձերն ու նպատակները, և հաջողություններ արձանագրվեն թե՛ ներհամայնքային, թե՛ մեր երկրի՝ մեր ընդհանուր տան հանրային կյանքի բոլոր ասպարեզներում: Մենք մեր հերթին պատրաստ ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել ծագող խնդիրների լուծման գործում:
Հարգելի՛ քուրդ հայրենակիցներ,
Ձեր հոգսերը բոլորիս հոգսերն են, և ձեր ուրախությունը բոլորիս ուրախությունն է:
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում ամենայն բարիք»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը