Մահապատժի դատապարտվածների մասնակցությամբ հեռուստաշոու Չինաստանում
Աշխարհ
Չինաստանում ցուցադրվում է հեռուստաշոու, որի հերոսները մահապատժի դատապարտված հանցագործներն են, հայտնում է BBC News–ը։ «Հարցազրույց մահապատժից առաջ» անվանումը կրող հեռուստանախագիծը դարձել է ամենահայտնի հեռուստաշոուներից մեկը, որը ցուցադրվում է 2006 թվականից։ Նախագծի հաղորդումներից յուրաքանչյուրն էկրանների մոտ է հավաքում շուրջ 40 մլն մարդ։ Այն վարող հաղորդավարուհի Դին Յույը ժողովրդի շրջանում ստացել է «Հրեշների միջի գեղեցկուհի» մականունը։
Հեռուստանախագծի ընթացքում Դին Յույի զրուցակից են եղել շուրջ 200 մահապարտներ։ Հաղորդավարուհին հայտնել է, որ ժամանակի ընթացքում նա արդեն համակերպվել է այն մտքի հետ, որ իր հետ հարցազրույցից օրեր հետո իր զրուցակցին մահապատժի են ենթարկելու՝ նշելով, որ «յուրաքանչյուր մարդ պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ կատարած հանցագործությունների համար»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ