Լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբենդը փոփոխում է իր ստվերային կառավարության կազմը
Աշխարհ
The Telegraph պարբերականը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդն անցյալ շաբաթ տեղի ունեցած ընդհանուր ժողովի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել իր «ստվերային կառավարության» աշխատանքներից։
Նախկին փոխվարչապետ Տերն Պրեսկոտը կոչ է արել արագ ազատվել այն պաշտոնյաներից, ովքեր արդյունավետ աշխատանք չեն իրականացնում։ Իսկ Էդ Միլիբենդն էլ ավելացրել է, որ այս անգամ իգական սեռի ներկայացուցիչ քաղաքական գործիչներն ավելի շատ են ներկայացված լինելու իր ստվերային կաբինետում։ Վերջինս այս հանգամանքը բացատրել է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և կառավարության գործունեությանը նոր թափ հաղորդելու հանգամանքով։ Էդ Միլիբենդն ասել է. «Երկրի ողջ բնակչությունը անհանգստացած է կառավարության վարած սոցիալ–տնտեսական քաղաքականությունից և չգիտի թե իրենց երեխաներին ինչ ապագա է սպասվում, ու մի օր մեր հասարակությունը չի հանդուրժի այս կառավարության անպատասխանատվությունն իրենց հանդեպ»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ