«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում խիստ տարվել է ինտերնետով
Հայկական Մամուլ
Մինչ տարբեր լրատվամիջոցներ մեծ իմաստ են դնում Ռոբերտ Քոչարյանի բոլոր քայլերի մեջ և նրա տեղաշարժերին աշխարհաքաղաքական բացատրություններ տալիս, թերթին հաջողվել է պարզել, որ դրանց մեծ մասը շատ առօրեական են: Ասում են, որ վերջին շրջանում նա խիստ տարվել է ինտերնետով և ամբողջ օրն անցկացնում է համակարգչի առաջ: Կարդում է, փնտրում, ծանոթանում աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող իրադարձություններին և նորույթներին: Երբ իրեն առավել հետաքրքրող բան է գտնում՝ տեսարժան վայր, նորույթ, իր, որը կարելի է դիտել կամ ձեռք բերել, անմիջապես ուղևորվում է աշխարհի այդ կետը: Մեր մեծահարուստ տուրիստը, ասում են, հենց ինքն է ապահովում իր տեղաշարժը՝ տոմսեր պատվիրում, հյուրանոց բրոնյա անում և այլն: Քանի որ փողի խնդիր չկա, ամեն ինչ լուծելի է ու հասանելի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ