«Երկիր». Վարդան Բոստանջյանը ԲՀԿ համամասնական ցուցակում առհասարակ չկա
Հայկական Մամուլ
Վարդան Բոստանջյանը ԲՀԿ համամասնական ցուցակում առհասարակ չկա,- այս մասին «Երկիր»-ի թղթակցին հայտնել է Բոստանջյանը: Նա նշել է, որ իրեն որևէ բացատրություն չի տրվել, ինքն էլ չի պահանջել. «Ի՞նչ պահանջեմ, ի՞նչ բացատրություն»: Հարցին, թե գո՞հ է ներկայիս ցուցակից, Բոստանջյանը պատասխանել է, որ դեռ ծանոթ չէ: Իսկ թե իր՝ ցուցակում չլինելը տարօրինակ չէ՞ր, արձագանքել է. «Տեղի է ունենում այն, ինչ չէր կարող տեղի չունենալ»: «Ժառանգության» խմբակցության քարտուղար Կարինե Հակոբյանի քայլին Բոստանջյանը չի գնա. նա բացառել է ԲՀԿ-ից իր դուրս գալը: Թերթը նշում է, որ երեկ Աժ-ում ամբիոնին մոտենալիս Բոստանջյանը նշել է, որ կարծում է, թե սա իր վերջին ելույթն է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ