«168 ժամ». Տավուշի թիվ 40 ընտրատարածքում կառաջադրվի Մարինա Մարաբյանը
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով՝ երեկ երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում որոշում է կայացվել Տավուշի թիվ 40 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել ոչ թե Միքայել Վարդանյանին, այլ «Ինտերնեյշն Մասիս տաբակ» ՍՊԸ գործադիր տնօրեն Մարինա Մարաբյանին: Թերթը հիշեցնում է, որ նախկին որոշմամբ՝ ՀՀԿ-ից այստեղ պիտի առաջադրվեր Աժ պատգամավոր Միքայել Վարդանյանը: Այս տեղեկությունը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև ՀՀԿ ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանը՝ որպես հիմնավորում ասելով, թե այդպես են նպատակահարմար գտել:
Թերթի տեղեկություններով՝ Մ.Վարդանյանն ինքն է հրաժարվել առաջադրվել, ու քանի որ այդ ընտրատարածքը Վարդանյանների ընտանիքի «քվոտան» է, առաջադրել են իրենց աշխատակցի թեկնածությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ