«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանը լրագրողներին առաջարկել է գրազ գալ
Հայկական Մամուլ
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները երեկ խորհրդարանի միջանցքներում իրար պատմում էին, թե ինչպես է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իրենց առաջարկել գրազ գալ, որ որևէ մեկը «իր դեմ» չի առաջադրվի Երևանի թիվ 7 ընտրատարածքում:
Լրագրողներից որևէ մեկը չի ընդունել Ալեքսանյանի գրազը՝ համարելով, որ տանուլ կտա: Ինքը՝ Ալեքսանյանն էլ առաջնորդվել է այդ կանխավարկածով, որովհետև երեկ նույն ընտրատարածքում «առաջադրվել է տվել» Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակից, անկուսակցական ոմն Վարդան Վարդանյանի: Թերթը հիշեցնում է, որ գործող ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրությունների կայացման համար անհրաժեշտ է, որ գրանցված թեկնածուների թիվը լինի առնվազն երկուսը: Այսօր առաջադրումների ժամկետները սպառվում են:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ