«Ժողովուրդ». ՀՀԿ ցուցակում եղել են տառասխալներ
Հայկական Մամուլ
Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակում եղած տառասխալները շատ մարդկանց սթրեսի առիթ են դարձել: Անհասկանալի է, թե ինչ պայմաններում, բայց համացանցում հայտնված ընտրացուցակի տարբերակում՝ օրինակ 51 համարի դիմաց գրված է Արա Հարությունյան: Երեկ «Ժողովուրդ»-ը պարզել է, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մասին է, որը մտերմիկ շրջապատում դժգոհել էր, թե ինչու ընտրացուցակում չկա իր անունը (կամ 51-րդն է): Սխալ է գրվել նաև 33-րդ թեկնածուի անունը' Մանուկ Սարգսյան: Փոխարենը պետք է լիներ Մարտին Սարգսյան՝ Շենգավիթի նախկին թաղապետ, Աժ պատգամավոր: Երեկ Աժ-ում այս առիթով կատակում էին, թե Մարտինը պիտի երգի՝ «մանուկ էինք մի ժամանակ ախպերներով...»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ