Հռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն ՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի 10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ Երևանում Փաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք» Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում Վարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպան Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր Գրիգորյանին Միրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասին Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել Նոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի Գալյան Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի 

Ես կմնամ անկախ լրագրող. Պետրոս Ղազարյան

Հայկական Մամուլ

Տևական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում, թե «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանը հայտնվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում: Ավելին՝ անգամ ցուցակում նրա տեղի մասին էին խոսում՝ նշելով, որ նա լինելու է անցողիկ հորիզոնականներում: Այս մասին հայտարարությամբ հանդես եկավ նախ հեռուստալրագրողը, ապա այդ ամենը հաստատեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նախօրեին ուշ երեկոյան հրապարակված ԲՀԿ ցուցակում, սակայն, բացակայում էր Պետրոս Ղազարյանի անունը. ավելի ուշ հասկանալի դարձավ, որ հեռուստալրագրողն ընդհանրապես ընդգրկված չէ ԲՀԿ-ի ցուցակում: Ինչու՞ և ի՞նչն է պատճառ հանդիսացել, որ իրավիճակը Պետրոս Ղազարյանի մասով փոխվի: «Չորրորդ ինքնիշխանություն»-ը փորձել է այս հարցերի պատասխանները ստանալ հենց Պետրոս Ղազարյանից:

-Պարոն Ղազարյան, հրապարակվեց ԲՀԿ համամասնական ցուցակը: Ձեր անունն այնտեղ չկար: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Երբ ես հայտարարեցի, որ ցանկանում եմ գնալ խորհրդարան, ենթադրում էի, որ հնարավոր է համատեղել լրագրողական աշխատանքը: Սակայն ներսից ծանոթանալով գործընթացներին՝ նման համատեղությունն ինձ անհամատեղելի թվաց: Ես կամ պետք է լինեի լիարժեք պատգամավոր, կամ մնայի լրագրող: Եվ ես առաջարկեցի պարոն Ծառուկյանին ինձ չներառել համամասնական ցուցակի մեջ: Երկրորդ, ես մտածում էի, որ ապագա խորհրդարանը շանս ունի նախորդներից որակապես ավելի լավը լինելու, բայց երբ ծանոթացա տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակներին, հասկացա, որ խորհրդարան չգնալու իմ որոշումը լիովին արդարացված է:

- Ձեր և Ձեր նմանների ներգրավվածությունը տարբեր կուսակցությունների ցուցակներում չէ՞ր կարող փոխել խորհրդարանի պատկերը:

- Որքան էլ կուսակցություններն իրարից տարբեր են, խորհրդարանը մեկ քաղաքական մարմին է, և խնդիրը ոչ մեկ մարդու, ոչ էլ մեկ կուսակցության մեջ է: Թե գործող խորհրդարանում, թե, վստահ եմ, ապագա խորհրդարանում կլինեն շատ արժանավոր մարդիկ, բայց խորհրդարանի ընդհանուր որակը, ցավոք, նրանցով պայմանավորված չի լինի:

-Ուզում եք ասել, որ նոր ձևավորվելիք խորհրդարանը Ձեզ և Ձեր նմաններին արժանի չէ՞: Ձեր ասածից այդ է բխում:

-Կարծում եմ՝ այս խորհրդարանը արժանի չէ ՀՀ որևէ քաղաքացու: Ցավոք, ծանոթանալով կուսակցությունների նախընտրական ցուցակներին, քիչ հավանականություն եմ տեսնում խորհրդարանի ընդհանուր որակի բարձրացման: Դա մեկ թիմով պայմանավորված չէ:

- Ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկայում:

- Ես կմնամ անկախ լրագրող: Մենք պատրաստվում ենք նոր եթերաշրջանի և կփորձենք հեռուստադիտողներին ներկայացնել ողջ քաղաքական սպեկտորը, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս ճիշտ ընտրություն կատարեն: Կփորձենք դառնալ ՀՀ քաղաքացուն արժանի հեռուստատեսություն:

-Ի՞նչ պետք է անել, որ հեռուստատեսությունն իրապես դառնա ՀՀ քաղաքացուն արժանի:

-Այսօր TV-ն չունի կարծիք ձևավորելու մենաշնորհ: Ինտերնետը TV-ի չափ ընդգրկում չունի, բայց ռեալ մրցակցում է կարծիք ձևավորելու և լրատվական հոսքեր ապահովելու հարցում: Ֆեյսբուքում միայն 230 հազար ակտիվ օգտատեր կա: Այս պայմաններում TV-ները պետք է լուրջ հետևություններ անեն, որպեսզի չկորցնեն իրենց լրատվական գործառույթը: Ես տեսնում եմ ընդհանուր դաշտում կա նման գիտակցություն, գոնե՝ միտումներ:Մենք ապրիլի սկզբին կմտնենք բոլորովին նոր որակի եթերաշրջան՝ երկու ժամը մեկ լուրերի թողարկումով՝ նոր դեմքերով և տեխնիկական նոր հնարավորություններով: Մյուս կողմից՝ TV-ները պետք է հանրային բանավեճի և երկխոսության կենտրոնում լինեն:

Այդ ֆունկցիան գրեթե չի կատարվում: Մենք նոր թոք-շոու ենք նախատեսել այդ բացը լրացնելու համար: Նախընտրական պայքարում մենք կփորձենք հնարավորինս հավասար, ընդգրկուն ներկայացնել բոլոր խաղացողներին, որպեսզի քաղաքացին կարողանա առավել պատրաստված ընտրություն կատարել: Վերջիվերջո ժողովրդական ընտրությունների կարևորագույն չափանիշներից մեկն էլ համակողմանի լուսաբանումն է, և «Կենտրոն» TV-ն կփորձի իր պատկառելի լուման ունենալ այս գործընթացում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհումՎարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպանԿոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր ԳրիգորյանինՄիրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասինԱրթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվելՆոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի ԳալյանՄիրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրիՎրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքըԻսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել ենԼրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցըՊապիկյան․ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներ կանՀնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր երկրներին հրավիրել է «Քաղաքակրթությունների երկխոսության» ֆորումինՅամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբՄեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն էՋրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից#ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՍլովենիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Միրզոյանն ու Կայզերը շարունակել են բանակցություններըՀամբարձում Մաթևոսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում և Telegram-ում Ես հստակ հարց եմ տալիս՝ ակնկալում եմ միանշանակ պատասխան՝ այո՞, թե՞ ոչ. Ֆարմանյանը՝ Առուստամյանին Ղազարյանը՝ Առուստամյանին․Ինչպե՞ս եք հասցրել կապ ունենալ կոռուպցիայի մեջ մեղադրված անձի հետԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըCOP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանմանՎարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելըՔենիայում Էբոլայի 9 դեպք է հաստատվել․ իշխանությունները հույս ունեն երկու ամսում վերահսկել բռնկումը ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ԱՄԷ ծառայությունների առևտրի և ներդրումների ազատականացման համաձայնագիրըԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել «Լիվերպուլի» 60 միլիոն ֆունտի խաղադրույքն արդարանում է․ Ժակեն տպավորում է իր խաղով Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. ՎարդեւանյանԵրևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել էԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համարՆույն անձանց միջև բռնության կրկնակի դեպքերը 2026-ի առաջին կիսամյակում հասել են 230-ի. ՆԳՆ նախարարԱվտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱրգենտինայում հաստատել են Բոլսոնարոյի սահմանային անցումը Ծավի խմելու ջրում սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել․ ԱՆՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը2023 թվականին շոգը ռեկորդային թվով մարդկանց կյանք է խլելՀերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք (տեսանյութ) Ստամբուլում շենք է փլուզվել․ փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսելil Giornale. Մելոնին կասեցրել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը մինչև ԱՄՆ ընտրություններըԱԺ-ն վավերացրել է ԱՄԷ-ի հետ ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդՀՀ-ում այսպիսի վատ տնտեսական առևտրային դինամիկա չի եղել. Կարապետյան (տեսանյութ)
Ամենադիտված