ԱՄՆ–ում գիտնականն ազատազրկվել է 13 տարով՝ Իսրայելի օգտին լրտեսելու համար
ԱՄՆ
Ամերիկացի գիտնական Ստյուարտ Նոզետը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Նա փորձել է Իսրայելի ներկայացուցիչներին փոխանցել գաղտնի տեղեկատվություն՝ կապված արբանյակների և ռադիոհետախուզության միջոցների հետ։
Հանցագործին բացահայտել է ՀԴԲ (FBI) աշխատակիցը՝ իսրայելական գաղտնի հետախուզության՝ Մոսսադի աշխատակցի անվան տակ գիտնականին առաջարկելով գումար՝ տեղեկատվության դիմաց։
Նոզետն աշխատել է մի շարք գիտական հաստատություններում, այդ թվում նաև Կալիֆորնիայի հայտնի Լիվերմորյան ազգային լաբորատորիայում։ Նա մասնակցել է արբանյակային տեխնոլոգիաների մշակման աշխատանքներին, հայտնում է ИТАР-ТАСС–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)