Հաշվարկվել է ավել վճարված կենսաթոշակի գումարը՝ շուրջ 76 մլն դրամ
Հասարակություն
Կառավարության այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ հավանության արժանացավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի ներկայացրած արձանագրային որոշման նախագիծը, համաձայն որի առաջարկվում էր կրկնակի նշանակված կենսաթոշակների առումով, 2012 թվականի ապրիլի 1-ից զերց մնալ ավել վճարված կենսաթոշակի գումարները ետ գանձելուց: Միևնույն ժամանակ, առաջարկ ներկայացվեց Արդարադատության նախարարությանը երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն, խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի ապահովման վերաբերյալ:
Նշենք, որ կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգ ներառված տվյալների ճշգրտման, կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ներդրման և իրականացված համադրումների հետևանքով հայտնաբերվել են դեպքեր, երբ անձը աշխատանքային կենսաթոշակ է ստացել սոցիալական ապահովության պետական ծառայությունից և զինվորական կենսաթոշակ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից կամ ՀՀ գլխավոր դատախազությունիցէ՝չունենալով երկու կենսաթոշակ ստանալու իրավունք:
Համապատասխան մասնագետներից կազմված խումբն աշխատանքային կարգով ուսումնասիրել է այդ անձանց կենսաթոշակի գործերը և հաշվարկվել է ավել վճարված կենսաթոշակի գումարը՝ շուրջ 76 մլն դրամ:
Միաժամանակ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դադարեցվել է 68 անձի աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունքը, և միջոցներ են ձեռնարկվել ավել վճարված կենսաթոշակի գումարներն օրենքով սահմանված կարգով հետ գանձելու համար՝ պահումներ կատարելով նրանց վճարվող զինվորական կենսաթոշակներից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը