Կանացի հագուստով երկու ահաբեկիչներ են ձերբակալվել Աֆղանստանում
Աշխարհ
Կանացի հագուստով երկու ահաբեկիչներ են ձերբակալվել Աֆղանստանի Կանդահար նանանգում։ Նրանք իրենց վրա կրել են «մահապարտ ահաբեկչի բաճկոն», ինչպես նաև նրանց մոտ հայտնաբերվել է հրազեն։ Ահաբեկիչները պատրաստվել են հարձակվել Փանջաբի թաղամասում գտնվող անվտանգության ուժերի շտաբի վրա։ Մարտի 11–ին հենց այդ թաղամասում էր ամերիկացի զինվորը սպանել խաղաղ բնակիչների, որոնց մեջ հիմնականում եղել էին կանայք և երեխաներ։
Ըստ տեղի իշխանությունների, հարձակումը չի իրականացվել տեխնիկական պատճառներով։ Զինյալները չեն կարողացել գործի դնել պայթուցիկ սարքը, որի ժամանակ էլ ձերբակալվել են։ Հարցաքննության ժամանակ, նրանք խոստովանել են, որ կատարել են տեղի «Թալիբան» շարժման ղեկավար Մուլի Դուստ Մուհամադի հրամանը, հաղորդում է Ռիա նովոստին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ