«One» ակումբում 24-ամյա Սոսե Պ.-ին ծեծելու փաստի առթիվ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել
Հասարակություն
Մարտի 16-ի երեկոյան «One» ակումբում,ակումբի անվտանգության աշխատակիցների կողմից 24-ամյա Սոսե Պ.-ին ծեծելու փաստի առթիվ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:
Ոստիկանությունն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Օրերս որոշ լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ Երեւան քաղաքի ակումբներից մեկում աղջկա են ծեծել: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, մարտի 21-ին, ժամը 19.55-ին, 24-ամյա Սոսե Պ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ մարտի 16-ին, ժամը 22.30-ին, Կորյունի փողոցում գտնվող ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցները կենցաղային հարցերի շուրջ ծագած տարաձայնության ժամանակ քաշել են իր թեւերից ու մազերից եւ դուրս հանել ակումբից' պատճառելով վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը