Սպանություն Ջրաշենում
Հասարակություն
Արարատի մարզի Ջրաշեն գյուղում երեկ հայտնաբերվել է դաժանորեն մորթված, ազգությամբ եզդի կնոջ դիակ: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի կնոջ վրա հայտնաբերվել է երկտող, որից պարզ է դարձել, որ սպանության պատճառը կնոջ պարտքերն են եղել կամ նրա որդու Հայաստանում թողած պարտքերի վրեժխնդրությունը:Երկտողում գրված է եղել. «Էս քո տղու համար:Ինքը տարավ մեր փողերը, ես էլ խլեցի քո կյանքը:Հաջորդը մարդդ ա»:
Դեպքի առնչությամբ այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Մարտի 21-ին, ժամը 17.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան խոհանոցի հատակին հայտնաբերել է տանտիրուհու՝ 74-ամյա Չինար Խուդոյանի դիակը' պարանոցի, կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերի հետքերով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:»


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը