Այսօրվա կուսակցություններից ոչ մեկն այնքան մաքուր չէ, որքան 88թ. շարժումն էր. Աշոտ Մանուչարյան
Հասարակություն
Երբ ոտքներս դիպչում է քարին, այդ ժամանակ ենք միայն զգում, որ պետք է փոխենք մեր ճանապարհը,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքերով մենք մի ողբերգությունից անցնում ենք մյուս ողբերգության:Իսկ մեր վերջին ողբերգությունն էլ հրապարակված ցուցակներն են:
Խոսելով ընտրությունների մասին Մանուչարյանը ասաց, որ այն, ինչին մենք անվանում ենք ընտրություն, դրա մեջ չկա ընտրություն: «Ոչինչ չի փոխվելու: Շատ մեծ է լինելու արտաքին աշխարհի դերը և մեկ վայրկյանում ամբողջը կարող է փոխվել : Փողը և դրա իրավունքը դրսից է գալիս: Վեճը սրա մեջ է, ով կստանա այդ իրավունքը»,-ասաց նա և հավելեց, որ կարևորագույն հարցը մնում է այն, թե ո՞նց ենք դուրս գալու այս իրավիճակից:
Անդրադառնալով ընտրակաշառքներին Աշոտ Մանուչարյանը ասաց , որ ինքը իրեն թույլ չի տա որևէ մեկին կոչ անել կաշառք չվերցնել, քանի որ բացի բարոյական կերպարից, կա նաև սոված լինելու խնդիրը:
«Այսօրվա կուսակցություններից ոչ մեկն այնքան մաքուր չէ, որքան 88թ. շարժումն էր: 88-ին կառավարումը և ժողովուրդն ամբողջություն էին՝ ձուլված միմյանց, իսկ այսօրվա համակարգը ձևավորվել են մարտի 1-ին մարդկանց գնդակահարած անձինք»-ասաց Մանուչարյանը և հավելեց, որ ամեն հաջորդ օրը երանի ենք տալու նախորդ օրվան, երբ անդունդ ենք գնում սխալ ճանապարհով, իսկ մեր ճանապարհը դա է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը