Թայլանդում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 440–ի
Աշխարհ
Թայլանդում ջրհեղեղից պատճառով զոհերի թիվն արդեն հասել է 442–ի, որից երկուսն անհայտ կորած են համարվում։ Այս մասին այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ–ի թղթակցին է հայտնել Թայլանդի բնական աղետների կանախարգելման վարչության պատասխանատուն։ Ջրհեղեղը շարունակվում է ներկա պահին 25–ից մինչև 76 մարզերում, այդ թվում Բանկոկում։ Հուլիսի 5-ից, երբ Թաիլանդի հյուսիսում տեղի ունեցած «Նոք–տեն» արևադարձային փոթորիկը և դրանից հետո երկրում տեղի ունեցած բնական աղետները վնաս են հասցրել երկրի 63 մարզերում։ Մինչ օրս, ջրահեռացման աշխատանքներ են կատարվել 38 մարզերում և այդ տարածքներում սկսվել են վերականգնողական աշխատանքները: Հուլիսին տեղի ունեցած փոթորկից տուժել էր ավելի քան 3 միլիոն մարդ, մոտ 800 հազարը ստացել էր բուժօգնություն։ Մոտ 150 հազար մարդ դարձել էր անօթևան։ Ջրի տակ էին անցել մոտ 15 հազար ընկերություններ։ Վնասի չափը, ըստ տարբեր գնահատականների, կազմում է 10-ից 16 միլիարդ դոլար: Ընդհանուր իրավիճակը Թայլանդում մնում է լարված։ Երկրի մայրաքաղաքում սննդի և խմելու ջրի պակաս է զգացվում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ