Ադրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին «Պետք չէ Ռուսաստանի հետ թշնամանալ»․ Լևոն Քոչարյան Ավինյանը հաստատել է․ Աջափնյակի մետրոյի ծրագրի ցանկում ռուսական ընկերություններ կան Զախարովան խոսել է Ուկրաինայում անօրինական փոխպատվաստման մասին Գևորգ Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ համագործակցության հնարավորությունները Դա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 900 մլն դոլար է. նախարար Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման աշխատանքները կսկսեն հյուսիսից. Բայրամով Արցախի խորհրդարանի նախկին նախագահը ուղերձ է հղել Բաքվի բանտից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստին ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում Բայրամովը հայտարարել է՝ շուտով կհանդիպի Միրզոյանի հետ 

Հայաստանում անցկացվում են Ուկրաինայի մշակույթի օրեր

Գիտություն և Մշակույթ

Ս. թ. մարտի 21-28-ը Երևանում և հանրապետության մարզերում փոխադարձաբար անցկացվում են Ուկրաինայի մշակույթի օրեր: Այդ առիթով Հայաստան է ժամանել երկրի պաշտոնական պատվիրակությունը՝ Ուկրաինայի մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են նաև «Всесвит» ամսագրի գլխավոր խմբագիր Օլեգ Միկիտենկոն, Ուկրաինայի նկարիչների միության նախագահ Միկոլա Կիշչուկը, «Киевська камерата» մենակատարների ազգային անսամբլի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Վալերի Մատյուխինը, «Галицкi передзвони» մունիցիպալ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Իգոր Դեմյանեցը:

Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերը կմեկնարկեն մարտի 22-ին, Հայաստանի գրողների միությունում, որտեղ
16.00-ին տեղի կունենա Հայ գրատպության 500-ամյակին նվիրված՝ ուկրաինական «Всесвит» ամսագրի /հրատարակվում է 1925 թ./ հոբելյանական հատուկ համարի հայաստանյան շնորհանդեսը: Ամսագիրն ամբողջությամբ նվիրված է հայ գրավոր մշակույթին, պատմական դրվագներին, հիշարժան դեպքերին ու դեմքերին: Ուկրաիներեն թարգմանությամբ ներկայացված է հայ դասական ու ժամանակակից գրողների ստեղծագործությունների ընտրանին: Ամսագրի առաջին էջերում տեղ են գտել նաև Հայաստանի և Ուկրաինայի նախագահների, առաջին դեմքերի ողջույնի ուղերձներն ու բարեմաղթանքները՝ ուղղված երկու երկրների մշակութային առնչակցություններին, գրող, թարգմանիչ Միրոն Նեստերչուկի «Հայաստանի պոեզիա» ժողովածուի հանրային ներկայացումը, որը հրատարակվել է 2011 թ. Ուկրաիայում հայ մշակույթի օրերի անցկացման կապակցությամբ: Անթոլոգիայում ընդգրկված է հայ գրականությունը բանահյուսությունից, ժողովրդական խաղիկներից ու տաղերից մինչև միջնադարի գոհարներ՝ Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, Սայաթ-Նովա, մինչև վերջին հարյուրամյակի կաճառներ՝ Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Սիամանթո, Վարուժան, Իսահակյան, Չարենց, Սևակ… ավելի քան երեք տասնյակ հեղինակների ստեղծագործություններ՝ ուկրաիներեն թարգմանությամբ, պետական պատվերով 2012 թ. հայերենով լույս է տեսել ուշագրավ մեկ այլ թարգմանական հրատարակություն՝ Միխայիլ Կոցյուբինսկու «Մոռացված նախնիների ստվերները» վիպակը, որը ներառում է նաև դրվագներ համանուն ֆիլմի նկարահանման պատմությունից, Սերգեյ Փարաջանովի «Հավերժական շարժում» էսսեն և լուսանկարներ,
հայ-ուկրաինական գրական շավիղները կամբողջացնի Հայաստանում ուկրաինական համայնքի կողմից ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակվող «Դնիպրո Սլավուտիչ» /հրատարակվում է 1997 թ. 1000 օրինակով/ ամենամսյա երկլեզու թերթը, որը համակողմանիորեն անդրադառնում է թե՛ համայնքի խնդիրներին, թե՛ լեզվի պահպանությանը, թե՛ հայ-ուկրաինական մշակութային անցուդարձին:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում նույն օրը՝ ժամը 18:00-ին, «Киевська камерата» մենակատարների ազգային անսամբլի և Իվանո-Ֆրանկովսկի «Галицкi передзвони» երգչախմբի մասնակցությամբ տեղի կունենա Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի գալա համերգը:
«Киевська камерата» մենակատարների ազգային անսամբլը /Ուկրաինայի ամենանշանավոր և բարձր պրոֆեսիոնալիզմով հայտնի կամերային նվագախմբերից է, որի բազմազան երկացանկն ընդգրկում է կամերային երաժշտության տարբեր ոճերի և ժանրերի ստեղծագործություններ: Ներառված են ինչպես 17-19-րդ դարերի, այնպես էլ 20-21-րդ դարերի համաշխարհային գործեր: Նվագախումբը հիմնադրվել է 1977 թ. Ուկրաինայի կոմպոզիտորների միությանը կից: Այժմ նվագախմբի գլխավոր տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Վալերի Մատյուխինը/ մշակույթի օրերի շրջանակներում մարտի 23-ին համերգային ծրագրով հանդես կգա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ մարտի 26-ին' ժամը 19:00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Իվանո-Ֆրանկովսկի «Галицкi передзвони» երգչախմբի համերգը /«Հալիցկի պերեդզվոնի» կամերային երգչախումբը ստեղծվել է 1989թ., «Հալիցյան ղողանջներ» անվանումը ստացել է որպես իրենց տարածաշրջանի հինավուրց Հալիցիայի խորհրդանիշ: 2005 թ. երգչախումբը ղեկավարում է Իգոր Դեմյանեցը: Կոլեկտիվի երկացանկը ներառում է ինչպես ուկրաինացի, այնպես էլ արտերկրյա դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործեր, հոգևոր երաժշտություն, ուկրաինական և տարբեր ազգերի ժողովրդական երգեր: Երգչախմբի երկացանկի կարևոր մաս են կազմում կարպատյան տարածաշրջանի կոմպոզիտորների գործերը/ մարտի 23-ին տեղի կունենա Սպիտակի մշակույթի տանը, իսկ մարտի 26-ին՝ ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Մարտի 25-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Ուկրաինայի նկարիչների ազգային միության հավաքածուի ցուցահանդեսը /ցուցադրությունում կներկայացվեն տարբեր սերունդների նկարիչներ՝ գեղանկարչության անվանի վարպետներ Վ. Բարինովա-Կուլեբայը, Ս. Գրիգորևը, Ա. Կաշշայը, Օ. Յաբլոնսկայան և դասական կերպարվեստի այլ ներկայացուցիչներ/:

ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին մասնակցում են Ուկրաինայի պաշտոնական և մշակութային պատվիրակությունը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Apple-ն այսօր կարող է ներկայացնել իր առաջին ծալվող iPhone-ը․ ինչ է հայտնի նորույթի մասինԳիտնականները պարզել են՝ ինչպես չորացրած բանջարեղենը սննդային արժեքով գրեթե հավասարեցնել թարմինՄերցն ու Վայդելը Բունդեսթագում կոշտ բանավեճի են բռնվել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով«Գուցե ես շուն եմ, բայց տեր չունեմ»․ Իսպանիայի վարչապետԱդրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացինՈւկրաինան փորձել է «Նեպտուն» հեռահար հրթիռով հարվածել Ռուսաստանին«Պետք չէ Ռուսաստանի հետ թշնամանալ»․ Լևոն ՔոչարյանԱվինյանը հաստատել է․ Աջափնյակի մետրոյի ծրագրի ցանկում ռուսական ընկերություններ կանԶախարովան խոսել է Ուկրաինայում անօրինական փոխպատվաստման մասինԼադոգա լճի հատակին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների չորս ավտոմեքենա է հայտնաբերվելՀունգարիան պարտվել է սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցով դատական վեճումԳևորգ Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ համագործակցության հնարավորություններըՌուսաստանում հայտնել են՝ ինչպես են պատրաստվում Ուկրաինան կտրել ՆԱՏՕ-ի զենքի մատակարարումներիցՍպիտակ տունը Թրամփին ներկայացրել է «The Legend of Zelda» խաղաշարքի հերոսի կերպարովԴա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 900 մլն դոլար է. նախարար Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահՌադայում հայտարարել են Ուկրաինայի «անխուսափելի պարտության» վտանգի մասինՀայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման աշխատանքները կսկսեն հյուսիսից. ԲայրամովԶախարովան հիշել է Զելենսկու մանկության սիրելի խաղալիքըԱրցախի խորհրդարանի նախկին նախագահը ուղերձ է հղել Բաքվի բանտիցԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստին ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնումՄերցը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանում խոշոր աղետից «միայն պատահականությամբ» են խուսափելԲայրամովը հայտարարել է՝ շուտով կհանդիպի Միրզոյանի հետՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի ցուցադրության հնարավորությունըԶելենսկու մանկության սիրելի «խաղալիքը» մսաղացն էր. ԶախարովաԻսակովի պողոտայում «Opel»-ը մխրճվել է «CPS»-ի բենզալցակայանի մեջ․ կա վիրավոր «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել է աշնանային զեղչային արշավի մեկնարկի մասին․ առաջարկը գործում է բոլոր ուղղությունների համարԳուտերեշը կոչ է արել Իսրայելին դադարեցնել Հարավային Լիբանանում իր գործողություններըՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆների քարտերի տրամադրումըՍամվել Կարապետյանին ՔՊ ղեկավարի նկարած քրգործով մինչև հիմա պահում են կալանքի տակ. Նարեկ ԿարապետյանՎարկ ստանալն ավելի է դժվարացել․ բանկերը մերժում են դիմումների գրեթե 78%-ը. ՌԴՇարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը Հայաստանում քննարկվում է զինվորական ողջույնի նոր կարգի ներդրումը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան. Lenta.ruԼավրովը ելույթ կունենա սեպտեմբերի 15-ին Ուկրաինային նվիրված կլոր սեղանի ժամանակԵվրոպայում գազի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 950 դոլարըՀենրիխ Մխիթարյանը պատմական ռեկորդի շեմին էԻրանն հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի օգտագործած ռազմաբազային և 10 նավի՝ Հորմուզի նեղուցի մոտ․ ReutersԳերմանիայում ՀՀ քաղաքացիների համար արտահերթ անձնագրավորման գրանցում է սկսվելԳուտերեշը հույս ունի, որ ՄԱԿ-ը կարող է աշխարհը տանել դեպի առողջ ապագաԻրավապահները պետք է պարզաբանեն՝ ինչպե՞ս կարողացան Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը հակառակ գործելՌուսաստանը Եգիպտոսում ցուցադրել է մինչ այժմ անհայտ զինատեսակ․ TWZՀ1-ի «Հայլուրն» երբ ավարտվում է, աղքատության մասին իրականությանն ես բախվում, տվյալներն էլ են փաստումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 9-ինՆեպալում զոհերի թիվը հասել է 1367-իՆոր մանրամասներ՝ դպրոցների տնօրենների կաշառքի գործի վերաբերյալ Միամտություն է կարծել, թե Ռուսաստանին կարելի է կոտրել. Զախարովա ՊԵԿ-ից խիստ հիշեցում տնտեսավարողներին․ անկանխիկ վճարումները չսահմանափակել Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով գործը դատարան է ուղարկվումՎրաստանը կարծում է, որ 2025 թվականի հեղաշրջման փորձը հաստատվել է ԵՄ-ի կողմից
Ամենադիտված