Դավութօղլուի աղջիկն ու նրա մաթեմատկայի ուսուցիչը ծաղրանկարի թեմա են դարձել
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղուլի աղջկան ցածր գնահատական նշանակած ուսուցչի' աշխատանքից հեռացումը դարձել է ծաղրի առարկա: Թուրքական երգիծական «Լեման» ամսագիրը այս միջադեպը պատկերել է իր հերթական համարի շապիկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ծաղրանկարում պատկերված է, թե ինչպես է Էրդողանի դուստրը գրատախտակի վրա գրում «2+2=Դավութօղլու», իսկ վախվորած ուսուցիչը դրա համար նրան գովում է' ասելով. «Կեցցես, Հաջեր Դավութօղլու, նստիր, հարյուր…»:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ իններորդ դասարանում սովորող Հաջեր Բյուքե Դավութօղլուն մաթեմատիկայի քննությունից ցածր գնահատական ստանալուց հետո ուսուցչից պահանջել է իր աշխատանքը, սակայն ուսուցիչը հրաժարվել է դա անել` ավելի ուշ տրամադրելով միայն աշխատանքի պատճենահանված տարբերակը: Այս դեպքից կարճ ժամանակ հետո ուսուցչին հեռացրել են աշխատանքից և այդ դասարանում մաթեմատիկայի ուսուցիչ են նշանակել փոխտնօրենին:



















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)