Սարկոզին ՄԱԿ ԱԽ–ի մշտական անդամների շարքում ուզում է տեսնել Հնդկաստանին, Գերմանիային և Ճապոնիային
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անհրաժեշտ է համարում, որ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի մշտական անդամների շարքում ընդգրկվեն Հնդկաստանը, Գերմանիան, Ճապոնիան և ևս մեկ պետություն Աֆրիկա մայրցամաքից։
«Անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել Անվտանգության Խորհրդում, որպեսզի ցանկացած մայրցամաք ունենա իր մշտական ներկայացուցիչը, որ միլիարդավոր մարդիկ անմասն չմնան այս գործում։ Ապշեցուցիչ է, որ աֆրիկական ոչ մի պետություն ընդգրկված չէ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի մշտական անդամների շարքում»,– հայտարարել է Սարկոզին իր նախընտրական ելույթի ժամանակ՝ հանդես գալով Ստրասբուրգում։ Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ չի հանդուրժելու այն հանգամանքը, որ Հնդկաստանը, որը 20 տարի հետո աշխարհի ամենախիտ բնակեցված պետությունը կդառնա, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ չէ, հայտնում է РИА Новости–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ