«Հրապարակ». Վովա Գասպարյանը արևի հանեց կին ոստիկաններին
Հայկական Մամուլ
Գարնան օրերը տաքանալուն պես ոստիկանապետ Վովա Գասպարյանը արևի հանեց նաև կին ոստիկաններին: Կառավարության հերթական նիստի օրը «արտակարգ» ծառայություն էր դրսում: Մշտական ակցիայի մասնակիցներին այս անգամ հսկում էին կին ոստիկաններ, որոնք ավելի զուսպ ու սակավախոս էին, քան արական սեռինը: Թերթը հիշեցնում է, որ Գասպարյանը ստեղծել է պարեկապահակային մի կառույց, որի ներկայացուցիչները տիրապետում են մի քանի լեզուների և մի շարք հմտությունների: Այստեղ մոտ 40 տոկոսը կանայք են: Բայց սա մեր իրականության մեջ նոր չէ՝ ժամանակին էլ Վանո Սիրադեղյանն էր ստեղծել կին-պետավտոտեսուչների գունդ, որոնք մեծ աշխուժություն էին առաջացրել մայրաքաղաքում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ