«Երկիր». Արամ Հարությունյանին ՀՀԿ ցուցակը վատ բան է հուշում
Հայկական Մամուլ
ՀՀԿ համամասնական ցուցակի 50-րդ հորիզոնականում տեղ գտած Արամ Հարությունյանի, նույն ինքը ՀՀ բնապահպանության ներկայիս նախարարի անվան դիմաց անհասկանալի պատճառներով, գուցեև միտումնավոր, բացակայում էր պաշտոնի անվանումը: Ասում են, սկզբից ինքն էլ չի հավատացել, որ ցուցակում տվյալ ազգանվամբ անձնավորությունն ինքն է, և ընկերներին դժգոհել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ներառված չէ, իսկ երբ տեղեկացել է այդ մասին, զարմացել է, բայց չի համարձակվել հարցնել պատճառը: Թե ինչու մնացած բոլոր թեկնածուների ազգանունների դիմաց նշված է զբաղեցրած պաշտոնները, իսկ Արամը ներկայացված է անպաշտոն, կարելի է ենթադրել, որ Արամ Հարությունյանին ապագա կառավարության կազմում կուսակիցները չեն տեսնում: Կհայտնվի՞ Արամ Հարությունյանը գոնե ԱԺ-ում, կախված է Հանրապետականների բարի կամքից, բայց որ վաղուց էին նրա գլխին «սև ամպեր» կուտակվել, փաստում են ցուցակում նրա դիրքն ու ազգանվան դիմաց պաշտոնի բացակայությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ