«Հայկական ժամանակ». «Արայ» ընկերության սեփականատիրոջ մոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Հայկական Մամուլ
«Արայ» ընկերության սեփականատեր, հոկտեմբերի 16-ին սեփական ավտոմեքենայով մահացած հայտնաբերված Արմեն Պետրոսյանի մոր' Կարինե Սուքիասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և քրեական գործ հարուցվել քրեական օրենսգրքի 167 հոդվածի (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը) հատկանիշներով: Հայտնի է, որ Արմեն Պետրոսյանի մահից հետո նրա կինը' Տատյանա Չադենկովան, ցանկանում էր անձամբ զբաղվել դստեր դաստիարակությամբ, մինչդեռ Պետրոսյանի մահից հետո նրա մայրը թոռնուհու' Կարինայի հետ Հայաստանից հեռացել է, և նրա գտնվելու վայրը այժմ հայտնի չէ: Արմեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է և թե երբ կավարտվի՝ հայտնի չէ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ