«Հրապարակ». Վովա Գասպարյանը «միջոցներ ձեռնարկել է»
Հայկական Մամուլ
Երեկ թերթը գրել էր, որ խմբագրություն դիմած մի խումբ արթիկցիներ խնդրում են թերթին անդրադառնալ Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գործունեությանը, ով ակտիվորեն լծվել է իր գյուղապետ եղբորը՝ Հունան Պետրոսանին պատգամավոր դարձնելու գործին:
«Միլպետից ազատեք, գրեք, թող Վովա Գասպարյանը կարդա, միջոցներ ձեռնարկի»,-բողոքել էին արթիկցիները: Երեկ երկոյան թերթին տեղեկություններ հասան, որ Գասպարյանը «միջոցներ ձեռնարկել է» արթիկցիներին Պետրոսյանից ազատելու համար' ճիշտ է ընդամենը ժամանակավորապես, նրան «հարկադիր» արձակուրդի է ուղարկել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ