«Հայացք». «Գրանդ տոբակոյի» սեփականատեր Հրանտ Վարդանյանն առաջիկայում գերդաստանով կհեռանա Հայաստանից
Հայկական Մամուլ
Թերթի ունեցած հավաստի տվյալներով՝ «Գրանդ տոբակոյի» սեփականատեր Հրանտ Վարդանյանն առաջիկայում ընտանիքով, կամ գերդաստանով կհեռանա Հայաստանից: Ինչպես գիտենք, այս Աժ-ում նրա Կարեն և Միքայել որդիները պատգամավորներ էին (առաջինը՝ ՀՅԴ-ից, երկրորդը՝ ՀՀԿ-ից՝ մեծամասնականով):
Կարենը հրաժարվել է պատգամավոր դառնալուց: Երեկ վերջին պահին պարզ դարձավ, որ Վարդանյանի ավագ որդին նույնպես մտադիր չէ իր թեկնածությունը կրկին դնելու թիվ 40 ընտրատարածքում (Նոյեմբերյան, Իջևան): Նրա փոխարեն «Գրանդ տոբակոն» թեկնածու է առաջադրել երկու հոգու՝ ծխախոտագործուհի ոմն Սուսաննա Աբրահամյանի և Մարինա Մարաբյանին, որոնց տարածքում ոչ ոք չի ճանաչում: Այս քայլը շոկի մեջ է գցել թե՛ տեղացիներին, թե՝ ՀՀԿ-ին: Գրանցվել են նաև Նոյեմբերյանի նախկին ոստիկանապետ Երվանդ Չիլինգարյանը և տեղացի Վարուժան Բաբաջանյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ