«Հայացք». ՀՀԿ-ն ընտրակաշառք է առաջարկում sms-ով
Հայկական Մամուլ
Երեկ ԵՊՀ-ում սովորող մի ուսանողուհի թերթի լրագրողին պատմել է, որ օրեր առաջ իր բջջային հեռախոսին ստացել է հաղորդագրություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հարգելի՛ քաղաքացի, առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ձեր ձայնը տվեք Հանրապետական կուսակցությանը, փոխարենը կարող եք մոտենալ ՀՀԿ մոտակա շտաբ և ստանալ պարգևատրում՝ 10 000 դրամի չափով»:
Ուսանողուհին ասել է, որ համարի փոխարեն, որից ստացել էր հաղորդագրությունը, գրված էր եղել ՀՀԿ, այսինքն՝ հաղորդագրությունը եկել էր «ՀՀԿ» բաժանորդից:
Ի դեպ, ուսանողուհին նաև նշել է, որ ինքը հանդիսանում է «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության բաժանորդ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ