Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել Քաթարի դեսպանատան վրա
Թուրքիա
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել Քաթարի դեսպանատան վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, անհայտ անձի զինված հարձակման արդյունքում վիրավորվել է դիվանագիտական առաքելության Թուրքիայի քաղաքացի աշխատակիցը: Հարձակման այլ մանրամասների մասին չի հաղորդվում:
Ոստիկանությունը պարզել է հարձակվողի անձը, եւ ներկայում գործողություններ են իրագործվում նրան հայտնաբերելու համար: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)