Պատշգամբը փլուզվել է. կա տուժած
Արտակարգ Պատահար
Մարտի 22-ին, ժամը 14.31-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Գյումրիի Ղանդիլյան 10 շենքի 2-րդ բնակարանի պատշգամբը: Դրա հետևանքով նույն բնակարանի բնակչուհի' 1959 թ. ծնված Կարինե Խոջոյանը վայր է ընկել և, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Այդ մասին ասված է ՀՀ ԱԻ նախարարության տարածած մամլո հաղորդագրությունում։
Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում մասնակի փլուզվել է նշված բնակարանի պատշգամբի հարթակը: Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժինը:
Ըստ բժիշկների' տուժածի առողջական վիճակը բավարար է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը