Իրաքի բանտից 17 զինյալ է փախել
Աշխարհ
Իրաքում Քիրքուք քաղաքի բանտից փախուստի է դիմել 17 զինյալ, որոնց թվում են «Ալ Կաիդա»-ի մի քանի զինյալներ, հաղորդում է BBC Russian–ը։
Փախուստի դիմածներից մի քանիսը դատապարտվել են ամերիկյան և իրաքյան զինվորներականների վրա հարձակումներ գործելու համար։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ փախուստն իրականացվել է բանտի աշխատակիցների անփութության պատճառով։
Հաղորդվում է, որ բանտարկյալները փախուստի են դիմել պարանի օգնությամբ բանտախցի պատուհանից իջնելով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ