Հրեա քրիստոնյաները վճարել են ԱՄՆ նախագահի թեկնածուի ելույթի համար
ԱՄՆ
Փենսիլվանիայից ընտրված նախկին սենատոր Ռիք Սանտորումը ելույթ է ունեցել հրեական կրոնական խմբի անդամների հետ հանդիպմանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է Politico–ն, հայտնի է դարձել Սանտորումի ելույթներից ստացած հոնորարների վերաբերյալ հաշվետվություններից։
ԱՄՆ–ի Մարգարեական հրեական դաշինքը (The Messianic Jewish Alliance of America) 2010–ին Սանտորումին իր ելույթի համար վճարել է 6 հազար ԱՄՆ դոլար։ Քաղաքական գործիչը կազմակերպության անդամներին հայտարարել է իսլամական ծայրահեղականության սպառնալիքի մասին։ Սանտորումը, որն այժմ պայքարում է ԱՄՆ նախագահի ընտրություններում հանրապետականների միասնական թեկնածուն լինելու համար, կաթոլիկ է։
Ըստ Politico–ի՝ Սանտորումի՝ տարբեր միջոցառումներում ելույթներից ստացած հոնորարների չափը կազմել է 95 հազար դոլար, սակայն թե այդ գումարն ի՞նչ ժամանակահատվածում է վաստակել՝ հայտնի չէ։ Նախկինում այդ հաշվետվությունները չեն հրապարակվել։
ԱՄՆ–ի Մարգարեական հրեական դաշինքի անդամները ձգտում են միավորել հրեական ավանդույթները Քրիստոսի՝ Աստծո որդին լինելու հավատի շուրջ։
Հանրապետական փրայմերիզներում Սանտորումը համարվում է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի հիմնական հակառակորդը և հանրապետականների միասնական թեկնածուի հավակնորդը։ Սանտորումն իր նախընտրական ելույթներում հիմնական շեշտը դրել է կրոնական և ընտանեկան արժեքների պաշտպանության վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)