Հանրապետության հրապարակը փակ է լինելու ժամը 08.00-ից մինչև ժամը 12.00-ը
Հասարակություն
Մարտի 24-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվելիք միջոցառման՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ներկրված 249 ավտոբուսների հանձնման և ընդունման պաշտոնական արարողության կապակցությամբ, ժամը 08.00-ից մինչև ժամը 12.00-ն հրապարակ մտնող ճանապարհները տրանսպորտային միջոցների համար փակ են լինելու: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը