Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Արցախ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 23-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի նախագիծը:
Օրակարգի հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:
Նախագահ Սահակյանը քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը համարել է պետության կարեւորագույն գործառույթներից մեկը եւ պետական անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասը:
Երկրի ղեկավարը հավանություն է տվել քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի նախագծին եւ անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարել սահմանված կարգով ընթացքավորել եւ հաստատման ներկայացնել այն՝ համապատասխան հանձնարարականներով:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան