Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին
Արտաքին Քաղաքական
Մարտի 23-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին եւ դեսպանատան գլխավոր խորհրդական Գեորգի Սագանելիձեին:
Երկուստեք բարձր գնահատելով հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը՝ միաժամանակ համոզմունք հայտնեցին, որ տարբեր ոլորտներում դեռեւս առկա են փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ ու հեռանկարներ, որոնք պետք է կյանքի կոչել՝ ի շահ երկու երկրների: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը, տեւական ընդմիջումից հետո աշխատանքները վերսկսած ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ծանոթացրեց նախընտրական շրջանի քաղաքական մթնոլորտին, ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցություններին ու միավորումներին: Պարոն Շարմազանովի խոսքով' իշխանությունները վճռական են տրամադրված՝ անցկացնելու բարձր մակարդակի ընտրություններ՝ շատ լավ գիտակցելով, որ դա է լինելու ժողովրդավարության ամրապնդման ու երկրի համակողմանի զարգացման իրատեսական ճանապարհը: Նա հավաստիացրեց, որ կարեւորագույն խնդիրներն են լինելու ժողովրդի օրինական կամքին հետեւելն ու դեմոկրատական ընտրությունների միջոցով պետական ու ազգային նպատակների շուրջը հասարակությանը համախմբելը:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում