2013 թվականին G20–ի գագաթաժողովը կանցկացվի Ռուսաստանում
Ռուսաստան
2013-ին «Մեծ Քսանյակ»–ի գագաթաժողովը տեղի կունենա Ռուսաստանում՝ հավանաբար Մոսկվայում։ Այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Անտոն Սիլույանովը։
«2013 թվականին G20–ի երկրների գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել Ռուսաստանում՝ ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա Մոսկվայում»,- ասել է Սիլույանովը` Կաննում տեղի ունեցած G20-ի գագաթաժողովի ավարտից հետո։ Նա ավելացրել է, որ գագաթաժողովին նախորդող նախարարների մակարդակով հանդիպումները կանցկացվեն այլ քաղաքներում։ Հաղորդում է Ria Novosti լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)