Տուարեգները գրավել են Մալիի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկը
Աշխարհ
Տուարեգների քոչվոր ցեղը գրավել է Մալիի հյուսիսում գտնվող Անեֆիս քաղաքը։ Երկրում շարունակվում է պետական հեղաշրջման հետևանքով առաջացած քաղաքական ճգնաժամը։
Ապստամբներն իրենց անվանում են Ժողովրդավարության և պետության վերականգնման ազգային կոմիտեի ներկայացուցիչներ։ Նրանց խոսքերով՝ հեղաշրջման պատճառը կայանում է նրանում, որ երկրի հյուսիսում առկա ճգնաժամը Մալիի նախագահն անզոր է։ Հենց Մալիի հյուսիսում է սկսվել տուարեգների ապստամբությունը և այնտեղ են գործում ծայրահեղական մուսուլմանական խմբավորումները։
Հիշեցնենք, որ վերջին երկու ամիսների ընթացքում տուարեգներին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել երկրի հյուսիսում գտնվող մի շարք քաղաքներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ