Համաշխարհային բանկի նախագահի ԱՄՆ թեկնածուն Ջիմ Կիմն է
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում է առաջադրել ամերիկացի ակադեմիկոս, Դարմության քոլեջի ռեկտոր Ջիմ Յուն Կիմին։
Օբամայի խոսքերով՝ Ջիմ Կիմն ունի բավարար փորձ, որպեսզի կարողանա օգնել Համաշխարհային բանկին՝ բարելավելու համաշխարհային ֆինանսական շուկան և տնտեսությունը։
Ավանդույթի համաձայն՝ Համաշխարհային բանկի նախագահը ամերիկացի է լինում, սակայն ՀԱՀ–ն, Նիգերիան և Անգոլան վիճարկում են դա։ Նրանց համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Համաշխարհային բանկի նախագահի մյուս ընտրությունները պետք է լինեն բաց, թափանցիկ, իսկ ընտրությունը պետք է կատարվի թեկնածուի որակների և նվաճումների հիման վրա։ Այս երկրների կարծիքով ներկայացված թեկնածուներից լավագույնը Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնջո–Իվեալան է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ