Քլինթոնը կողմ է Եգիպտոսին 1.3 մլրդ դոլար օգնություն տրամադրելուն
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կողմ է Եգիպտոսին 1.3 մլրդ դոլարի չափով ռազմական օգնություն տրամադրելուն։ Այդ մասին այսօր Պետդեպարտամենտը պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ Սենատին։ Այս որոշումն ընդունվել է չնայած այն բանին, որ վերջին շրջանում մտավախություն կար, որ Եգիպտոսը կարող է շեղվել ժողովրդավարության ճանապարհից։
Որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ հանդես են եկել Եգիպտոսին ռազմական օգնություն տրամադրելու դեմ։ Նրանք հատկապես զայրացած են եղել այն բանով, որ դեկտեմբերին Եգիպտոսում ԱՄՆ կողմից հովանավորվող հասարակական կազմակերպությունների գրասենյակում խուզարկություններ են կատարվել։ Եգիպտոսի իշխանությունները մեղադրել էին դրանց արտասահմանյան ֆինանսավորման մասին օրենքը խախտելու մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)